Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 
  • Մեր հաջողությունների և պարտությունների տերը մենք ենք

    Մեր հաջողությունների և պարտությունների տերը մենք ենք

    11.11.2013| 17:33
    Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների նոյեմբերի 9-ին կայացած երթը աչքի ընկավ նրանով, որ առաջին անգամ մարդիկ եկել էին նաև հակապուտինյան վերաբերմունք արտահայտող ցուցապաստառներով, իսկ Գլխավոր դատախազության մոտ տևական ժամանակ վանկարկեցին՝ «Առանց չեկիստ Հայաստան»:
  • «Օրենքի առաջ, լինի հանրապետության նախագահ, դերասան, բոլորը հավասար են»

    «Օրենքի առաջ, լինի հանրապետության նախագահ, դերասան, բոլորը հավասար են»

    11.11.2013| 16:54
    «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքը հիմնանորոգվել է դեռ երեք տարի առաջ, շենքային պայմանները հրաշալի են, առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում և՛ շինարարներին, և՛ մշակույթի նախարարությանը, և կառավարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարոնյանի անվ. թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ:
  • «Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»

    «Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»

    11.11.2013| 16:28
    «Օրենքի առաջ բոլորը հավասար են, Վարդան Պետրոսյանը բոլորից լավ գիտի դա…Վարդանին անձամբ եմ ճանաչում, շուրջ 30 տարի և նրան ճանաչելով կարող եմ վստահ ասել, որ նա չի խուսափի պատասխանատվությունից: Նա իմ մտերիմ ընկերն է: Առաջին զգացողությունը, որ ունեցա այդ լուրը լսելուց, այս էր` «Վա՛յ, ո՞նց է նա ապրելու այսքանից հետո», մտածեցի ես` իմանալով Վարդանի մարդկային հատկանիշները: Նա պատասխանատվությունից հեռացող չի: Եթե նույնիսկ խնդրեն, ասեն` գնա, իր համար դա կլինի ուղղակի ծիծաղելի: Եթե նույնիսկ չկալանավորեն, միևնույն է, նա կգերադասի կրել պատիժը»,-ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե, ըստ նրա, դատական ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերվի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, արդյո՞ք նրա հայտնի լինելը կմեղմացնի նրա նկատմամբ սահմանված պատիժը:
  • Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    11.11.2013| 13:28
    Երեկ երեկոյան ձերբակալվել են «Արտ լաբորատորիա» խմբի անդամները` նկարիչ-արվեստագետներ Կարեն Օհանյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր և Արա Պետրոսյանները, ու չորս ժամ հետո բաց են թողնվել: Նրանք ձերբակալվել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դիմանկարի համար, որը արվել է նաև ԱԺ ընդունարանի պատին: Նրանք համարում են, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և փորձել են իրենց վերաբերմունքը հնարավորինս հանրայնացնել` գրաֆիտիներով խոսելով դրա մասին: «Արտլաբի» տղաները հայ ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ են, ովքեր ժամանակակից արվեստի իրենց ընկալումներով փորձում են փոքր-ինչ յուրօրինակ շունչ հաղորդել մեր մշակութային գորշությանը:
  • Դեկտեմբերին Սահմանադրության բախտը կբերի

    Դեկտեմբերին Սահմանադրության բախտը կբերի

    11.11.2013| 12:21
    Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեկտեմբերի 15-ին պետք է ավարտված լինի` Առաջին լրատվականի թղթակցին ասել է արդարադատության նախկին նախարար, ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
  • Պատգամավոր Միզուլինան առաջարկել է արգելել փոխնակ մայրությունը

    Պատգամավոր Միզուլինան առաջարկել է արգելել փոխնակ մայրությունը

    11.11.2013| 12:07
    ՌԴ Պետդումայի ` ընտանիքի, կանանց և մայրության հարցերով կոմիտեի ղեկավար Ելենա Միզուլինան դեմ է արտահայտվել փոխնակ մայրությանը:
  • Ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը փակում ՔԿՀ-ի դռները ԱԺ պատգամավորի առջև

    Ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը փակում ՔԿՀ-ի դռները ԱԺ պատգամավորի առջև

    10.11.2013| 16:34
    ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին երկու անգամ ցանկացել է օգտվել օրենքով նախատեսված իր լիազորություններից, այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել նոյեմբերի 5-ին Մաշոտցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված անձանց: Երկու անգամ էլ նրան թույլ չեն տվել:
  • Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է

    Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է

    10.11.2013| 16:30
    Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է։ Այդ առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորական ուղերձ է հեղել, որում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի´ երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը տոնացույցում ամրագրվել է 1945 թվականին՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբումն ու միասնականությունը։
  • «Գոդոյին սպասելիս», կամ գազաֆիկացման հմայքները 16-րդ թաղամասում

    «Գոդոյին սպասելիս», կամ գազաֆիկացման հմայքները 16-րդ թաղամասում

    10.11.2013| 12:58
    «Ամենևին պետք չէ մոռանալ, որ, սեյսմիկ վտանգից բացի, Երևան քաղաքում ուրիշ վտանգ էլ կա` ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելը: Ամենախոցելի տարածքներն են Կենտրոնը, հատկապես փոքր Կոնտրոնը և Աջափնյակ համայնքը: Իսկ դրենաժ իրականացնելը բավականին թանկ հաճույք է, ինչը պետք արվի անընդմեջ»:
  • «Դու հերոս ես, Շանթ Հարությունյան»

    «Դու հերոս ես, Շանթ Հարությունյան»

    09.11.2013| 17:47
    Սա ամենաբարձր պահված ցուցապաստառն էր, որը Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի ձեռքերում էր: Որդին եկել էր հորը սատարելու մի առանձնակի հպարտությամբ ու ակնածանքով: Երեխայի գիտակցությունը շատ բարձր պիտի լինի, որ այն, ինչ տեղի է ունենում ծնողի հետ, կարողանա ընկալել ու համարժեք արձագանքել: 14-ամյա Շահենը այդ գիտակցությամբ էր ներկա հոր համար կազմակերպված ակցիային, որին մասնակցելու էին եկել մարդիկ, ովքեր ազատ էին կուսակցական պարտավորվածություններից ու գաղափարական-թիմային-խմբային շահ ասվածի կաշկանդող տիրույթներից: